2014-07-14

Չեմ ջնջում իմ անցյալից



Թողնում եմ մի աշխարհ, որտեղ դու ես.
Քեզնից մնացած մտքեր, հիշողություններ...
Հեռանում եմ` թողնելով անցյալում քեզ:
Եվ գուցե հիմա վերջին անգամ եմ ես
Քայլում փողոցում մեր անցյալի,
Որտեղ շատ երկար եմ քեզ սպասել,
Երազել, հուսացել, բայց ավա՜ղ հիմա
Հասկացել եմ` օտար եմ քեզ,
Օտար եմ դարձել, անծանոթ մեկը:
Զարմանալի է, որքան արագ կարող ես
Մոռանալ մեկին ու գտնել փոխարինող...
Հիմա եմ հասկանում միայն,
Որ սիրդտ միշտ էլ ուրիշինն է եղել,
Որ ինձ նվիրել ես լռությունդ թախծոտ,
Եվ հոգուդ աշնան անձրևի սառնությունը,
Իսկ ջերմությունը ուրիշի համար պահել.
Գրողը տանի, խենթի պես եմ քեզ սիրել:
Գո՞ւցե այդ պատճառով է սիրտս ցավում,
Չէ՞ որ ես անցյալս ջնջել քեզ պես
Չեմ կարող ու չեմ էլ ուզում:
Անցյալս ինձ համար շունչ ունի,
Իսկ դու քոնը հեշտությամբ ջնջեցիր,
Ու ինձ քո անցյալում սպանեցիր...
Սակայն իմացի՛ր, այժմ և հետո,
Դու էլ ինձ ես օտար լինելու,
Թեպետ քեզ չեմ ջնջում իմ անցյալից...

Արմեն Մխեյան
15.02.2014թ.

2014-07-11

Դու իմ սրտում ես




Անամպ երկինք մայրամուտի
Ես այստեղ` քեզնից հեռու,
Դու այնտեղ` ինձնից շա՜տ հեռու...
Բաժանում է մեզ մի մայրամուտ,
Ճակատագրի դաժան մի խաղ,
Մեր սիրո մի արահետի
Բախտի խաղ ու հեգնանք,
Սիրո մի ճանապարհ, 
Որտեղ մեզ բաժանում են 
Ժամանակն ու տարածությունը:
Դու արդեն այստեղ եղել ես.
Զգում եմ բույրդ չմոռացվող
Ու քայլում քո թողած հետքերով...
Փախնել կարող ես բոլորից
Բայց մեր սիրուց չես կարող,
Հավատա՜, չկա հոգու բաժանում
Անկախ ժամանակից,
Որ բաժանում է մեզ հիմա:
Դու իմ սրտում ես,
Ու գիտեմ, որ ես էլ քո... 


Մենությամբ պարուրված


Ինձ քեզնից հետո մենությունն է պարուրել,
Իսկ քեզ բացի ինձանից բոլորը...
Թողած որպես ժառանգություն մենությունդ`
Սառը դաշյունով խոցում է սիրտս այրվող:
Գրողը տանի, ցավն անտանելի է արդեն
Ու չեմ կարող չգոռալ, չեմ կարող լռել.
Մի՞թե չես լսում ճիչը հոգուս, որ քեզ եմ սիրում,
Որքա՞ն կարող ես անտարբեր ձևանալ,
Որքա՞ն կարող ես սիրտդ փակել իմ սիրո առաջ...
Թողած մենությունդ ստիպում է հոգուս այրվել
Կանգ առ ու կտեսնես մենությունս, որ մնաց,
Երբ լուռ ու անպատասխան հեռացար:
Գուցե չես կարող լսել և ուրիշի խոսքերից հմայված
Կուրացել ես պատրանքից քո ստեղծած:
Որքա՜ն հաճախ է այս կայնքում պատահում,
Որ մենք ապրում ենք այն մեկով,
Ով ապրում է արդեն մեկ ուրիշով:
Գուցե ես քեզ այլևս չհասնեմ այս կյանքում,
Բայց ցանկանում եմ, որ դու անպատճառ
Հասնես այն մեկին, ում իմ պես դու ես փնտրում...