2012-05-22

Հանդուրժողականության սահմանագծին

Բարոյականության ու ազգային արժեքների մասին վերջերս հաճախ եմ կարդում ու լսում, հատկապես այն մարդիկ են սկսում խոսել, քարոզել ու տարածել, որ մի պահ լուրջ զարմանք եմ ապրում: Հայ հասարակության մի ստվար մաս իրեն ազգայնական է համարում, անգամ ազգայինը չիմանալով կամ մի մասն էլ պայքարում են հոմոֆոբների դեմ... Հարգելիներս, պայքար տանում եմ երևույթի դեմ, այդ երևույթը փոխելու համար, այլ ոչ թե անզոր պայքար մղում դրա վերացման համար: Պայքարո՞ւմ ենք միասեռականների դեմ, թե միասեռականությա՞ն: Առաջինը անհատներ են, իսկ երկրորդը երևույթ: Միանգամից նշեմ. առաջին տարբերակն ուղղակի զավեշտալի է, հատկապես անհանդուրժողականությամբ ու ոչնչացման կոչերով չեք փոխի այդ մարդկանց: Ավելին, նրանց ավելի մեծ ներուժ կտաք, այն էլ եվրոպական արժեքների տարածման քողի ներքո, միայն կտուժեն նրանք, ովքեր փորձ են անելու «ոչնչացնել» :

2012-05-14

Հանուն լույսի...



Ամեն րոպե երկիրն իր պտույտն է կատարում ու շարժում իր հետ ժամանակը, որ մեր համակարգում չափվում է վայրկյաններով, րոպեներով, ժամերով, օրերով, տարիներով, դարերով, իսկ մենք հենց այդ ժամանակի մեջ ենք, այդ Երկրի մի մասնիկը, Տիեզերքի ու մարդկության դեռ միակ բնօրրանում, որ կապույտ մոլորակ են անվանում: Ովքե՞ր ենք մենք` մարդիկս, որո՞նք են մեր առավելություններն ու թերությունները, ինչո՞ւ հենց մեզ է վիճակված լինել գիտակիցն ու բանական էակը այս ողջ հավերժական Տիեզերքի մի անկյունում: Ովքե՞ր ենք մենք, աստվածային մասնիկը կրողնե՞ր, թե՞ աստվածայինը կորցրած դեգերողներ ու անսահմանության մեջ մոլորված, կորսված արարածներ` արարված ու մոռացված... Միայն ակնհայտ է այն, որ մենք այդ ժամանակի ու մի համակարգի մասնիկն ենք, յուրաքանչյուրս սեփական ներաշխարհով, յուրօրինակությամբ: Մենք մի ողջ աշխարհի մասն ենք` միաժամանակ  մեր սեփական աշխարհն ունենալով: