2012-04-25

Սլացի´ր ժամանակ



Հպումը հոգուս քնքուշ էր 
Ինչպես Լույսը առավոտի 
Սերը քո ուժգին էր այնքան, 
Ինչպես Արևը` մայրը լույսի: 
Քո մեկ հայացքից միայն 
Էլ ի՜նչ հուզմունք. Ամենը` 
Ողջ տիեզերքն անծայր 
Իմն է հիմա ու ժամանակը` 
Հավերժ, անվախճան, 
Կանգ է առնում ասես, 
Իսկ ժամանակի հետ 
Նաև տրոփյունը սրտիս… 
Բայց սլացի´ր, ժամանակ, 
Ես նրան սիրել եմ ուզում 
Անկանգ քո երթում, 
Քանզի, երբ քո ակնթարթով 
Բաժանում ես մեզ իրարից, 
Հասկանում եմ այդժամ, 
Որ սիրել կարող եմ նրան 
Էլ ավելին, քան հիմա… 


2012-04-14

Քաղաքական գունապնակ



  Եվ այսպես ինչպես գիտեք այս և հաջորդ տարի Հայաստանի համար վճռական տարի է, հաջորդ հինգ-վեց տարիների զարգացման ու այսօրվանից ճիշտ քայլեր անելու ժամանակն է: Բայց եթե ավելի լուրջ ասելու լինեմ, պետք է բացականչեմ. « Ո՜վ հայ ժողովուրդ, քո ապագան ընտրության մեջ է»: (Լավ էլ բոցաշունչ ստացվեց, չբռնե՞մ ես էլ իմ թեկանածությունն առաջադրեմ):

2012-04-12

Անձայն մեղեդի




Նայում եմ Քեզ ու հիանում,
Դու միակն ես աշխարհում:
Քեզանով ամեն րոպե
Ես խենթանում եմ նորեն…
Քո ամեն ժպիտն իմ երգի
Նոր բառերն են դառնում
Ու թեկուզ այսպես էլ
Անմեղեդի տողերն այդ
Կմնան սեղանիս դրված,
Բայց շարունակում եմ`
Գրում եմ բառերն այս,
Ու կարոտը սրտիս
Հանձնում թղթին սպիտակ,
Իսկ նոտաները` թողնում Քեզ:

2012-04-03

Գարունը ձեզ...



Դրսում ամպեր՝ մթին ու սև,
Իսկ իմ հոգում Ա՜րև, Ա՜րև,
Ծաղկած գարուն, ոսկե շողեր,
Կանաչ տերև, հազար բարև…
Կապույտ երկինք, ճերմակ ամպեր,
Ծաղկած դաշտեր ու ծաղիկներ,
Սրտիս գարուն, դե ասա ինձ
Ինպե՞ս ապրեմ ես առանց քեզ…
Ու որքան էլ ամպեր՝ կարկտով լի
Փակեն ճամփան իմ կանաչ
Սրտիս գարունը ծաղկած
Ուժ կտա ինձ նորեն…
Մութ ամպերը կցրվեն այնժամ,
Երբ սրտիս գարունը ձեզ նվիրեմ.
Ողջ աշխարհին ու նաև Քեզ…
Ահա բոլորը, արդեն անխոս
Ողջ աշխարհին ու ձեզ, մարդի´կ,
Գարունը ձեզ, իսկ ես գնացի…                 

2012-04-02

Սիրո Գարուն





Կապո՜ւյտ երկինք, լազո՜ւր երկինք,
Ճերմակ ամպեր, Արևի շողեր,
Գարնան ջերմ ոսկի ցոլքեր,
Սրտիս եք զարկում այնպես:
Սիրտս է թրթռում ջերմությունից այդ,
Սառույցն է ձմռան հալչում այնտեղ,
Հազար ծաղիկով աշխարհս լցվում ,
Հոգուս դարբասը բացվում է կրկին,
Գարնան Արևի, քո ջերմ սիրո առաջ...
Հոգիս բացվում է ժպիտիդ առջև,
Այնպե՜ս բուրում է գարունը նորից
Ու Քո բույրով համեմում հոգիս,
Վարդի թերթերից ցողեր է շռայլում
Համբույրից պապակ իմ շուրթերին...